|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հնարամիտ գողը թունել է փորել նյույորքյան բնակարնի պատի մեջ և գողացել Էնդի Ուորհոլի և այլ նկարիչների 750.000 դոլար արժողության նկարներ, տեղեկացնում է Mail Online–ը:
Ոստիկանությունն ասել է, որ գողը բնակարան մտել է միջանցքի պատից և նախ հեռացրել է տեսաձայնագրման համակարգը, հետո նոր գողացել սահմանափակ-հրատարակված արվեստի գործերը, ժամացույցները և զարդերը:
Գողացված իրերի շարքում են եղել Ռոյ Լիխտենշտայնի «Մերկ մտածելով» և «Լուսնի լանդշաֆտ» գործերը, Կառլ Ֆուդջի «Կենդանի կատու» յուղանկարը և Էնդի Ուորհոլի «Բեռնատարը» և «Սուպերմեն» աշխատանքները: Գողացված իրերի մեջ եղել են նաև ժամեր Ռոլեքսից, Պատեկ Ֆիլիպից և Կարտիերից:

Բնակարանի տիրոջ անունը պաշտոնապես չեն հայտարարել, սակայն, ըստ ասեկոսեների, դա Նեբրասկայի մսի կորպորացիայի նախագահ Ռոբերտ Ռոմանովի բնակարանն է եղել, ով գողության ժամանակ քաղաքում չի եղել: