Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Զորի Բալայանի քայլը յուրօրինակ շանտաժի ձեւ է` ինչպես Մոլդովայի պարագարում. ճիշտ քաղաքականություն է. անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի բաց նամակին` yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրականագետ Վարդան Դեւրիկյանը:
Դեւրիկյանի հավաստմամբ, այսպես, թե այնպես` պարզ է, որ Ղարաբաղը ՌԴ-ի կազմի մեջ չի կարող մտնել, բայց, այնուամենայնիվ, որպես վախեցնելու եւ Ադրբեջանին ու ռուսներին սիրաշահելու քայլ` միակ անվրեպ ճանապարհն է:
«Սա ընդհանուր օրինաչափություն է, եւ չճանաչված պետություններից շատերն են նման քայլի դիմում` մյուսներին ուղղակի սթափ պահելու համար: Պարզ է, որ որքան էլ Ղարաբաղը ցանկանա, չի կարող մտնել ՌԴ կազմի մեջ, քանի որ դրանով ՌԴ-ն մեծ բարդությունների առջեւ կկանգնի. ՌԴ-ն Աբխազիային չընդունեց որպես իր մի մաս, պարզապես անկախությունը ճանաչեց: Դա դրական առումով սպառնալիքի միջոց է ու Զորին անվրեպ ձեւ է գտել»,-ասաց Դեւրիկյանը:
Հիշեցնենք, որ Բալայանը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ, ըստ էության, մի շարք փաստարկներ բերել, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս: