կարևոր
2551 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-05 09:22
Հասարակություն

ՊՆ-ն վարժական հավաքների կանչելու հնարամիտ ձև է գտել․ «Հրապարակ»

ՊՆ-ն վարժական հավաքների կանչելու հնարամիտ ձև է գտել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկում է որոշում կայացնել՝ փոխել վարժական հավաքներին հրավիրելու ծանուցագրի ձեւը։ Եթե մինչ այս ծանուցագրում գրվում էր, որ քաղաքացին կանչվում է զինկոմիսարիատ՝ վարժական հավաքների մասնակցելու, հիմա ՊՆ-ն առաջարկում է կանչել բուժզննում անցնելու, որ քաղաքացիները չվախենան՝ ներկայանան զինկոմիսարիատ։ ՊՆ նախագծում գրված է․

«Փաստացի դրանք պարունակում են բացառապես համապատասխան միջոցառման անցկացման վայր ուղարկելու նպատակով զինկոմիսարիատ ներկայանալու պահանջ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լինում միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացիներին հրավիրել զինկոմիսարիատ՝ նրանց զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու եւ բուժհետազոտում իրականացնելու համար, որի արդյունքում համապատասխան բովանդակությամբ ծանուցման բացակայությունը․․․ հանգեցնում է զինկոմիսարիատ չներկայանալու ոչ իրավաչափ գործողությունների, ինչն էլ հետագայում ազդեցություն է ունենում օրենքով սահմանված պարտականության չկատարման գնահատման վրա՝ քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման շրջանակներում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում