կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 12:20
Քաղաքական

Հնարամիտ պրիմիտիվները ՈՉ-ի հերթական «թաղումն» են կազմակերպել. «ՈՉ» քարոզչական կողմի մասնակից

Հնարամիտ պրիմիտիվները ՈՉ-ի հերթական «թաղումն» են կազմակերպել. «ՈՉ» քարոզչական կողմի մասնակից

Հնարամիտ պրիմիտիվները ՈՉ-ի հերթական «թաղումն» են կազմակերպել: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է «ՈՉ» քարոզչական կողմի մասնակից, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է . «Օրեր առաջ անդրադարձել էի այս երեւույթի նախադեպին, կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բայց ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի: Փոխարենը երեսպաշտությունն այն աստիճանի է հասել, որ ոմանց այսօրեական շահերը բավարարելու համար ոչ մի կարմիր գծի առաջ չեն կանգնում` ընդհուպ մինչեւ թաղման ծեսը ծաղրելն ու դրանից հաճույք ստանալը:

Եվս մեկ անգամ հրապարակային կոչ եմ անում գործուն քայլեր ձեռնարկել այս եւ նախորդ դեպքի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ հակաքարոզչության անփառունակ մեթոդները բացառելու ուղղությամբ:

Հեշտ է իհարկե նշել, որ ոչ ոք կապ չունի սրա հետ եւ անցնել առաջ, բայց վաղուց ապացուցված է, որ անգործությունն աջակցության ամենագործուն դրսեւորումներից է, իսկ անպատժելիությունը վաղը բերելու է ավելի վատ հետեւանքների:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ տեղի ունեցող այս եւ նմանատիպ երեւույթների կանխման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում թիվ մեկ պարտավորություն կրողը ՀՀ գործող իշխանությունն է»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։