կարևոր
15028 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-12 20:16
Հասարակություն

«БЕСПРЕДЕЛ»-ի պարագլուխը կամ «հնարամիտ» ընտանիքը. Անուշ Պողոսյան

«БЕСПРЕДЕЛ»-ի պարագլուխը կամ «հնարամիտ» ընտանիքը. Անուշ Պողոսյան

Ես ներկայացրել էի, որ  առողջապահական համակարգի  «БЕСПРЕДЕЛ»-ի գլխին կանգնած է   Առողջապահության նախարարություն գլխավոր քարտուղարը, ում անմիջական  հսկողության տակ է գործում  պետական առողջապահական գործակալությունը: Տարօրինակ է, որ այս «ժողովրդավարության» պայմաններում սույն  տանդեմը ոչ միայն գործում է անխոչնդոտ, այլև զարգանում և բարգավաճում է՝ ամենաթողություն...

Գլխավոր քարտուղարը  նախարարության հնաբնակներից է և «հների» (այս բնորոշումը նրանց շրջապատում շատ ընդունված է) ժամանակ հասել է մինչև «դեղորայքային քաղաքականության և  բժշկական տեխնոլոգիաների վարչության» պետի պաշտոնին: Ըստ նախարարության մեր աղբյուրների՝ ջերմ հարաբերություններ «հների» հետ նա  հիմա էլ է պահում(մտածում է ապագայի մասին ), սակայն նաև ղեկավարությանը «անվերապահ նվիրվածության» բեմականացում  է ներկայացնում՝ «անողոք» պայքարելով  «հների» դեմ, հսկում նախարարության աշխատողների միջանձնային հարաբերությունները,որ հանկարծ «հների  և թալանչիների» հետ չշփվեն:

Ի դեպ գլխավոր քարտուղարը  «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի» սեփակակատիրոջ եղբոր աղջիկն է, իսկ նրա հայրը՝ տնօենի տեղակալ է այդ նույն կազմակերպությունում: Քանի որ  ընտանեկան բիզնեսը միակ «սրբությունն» է, որին պետք է ծառայեցնել ամեն ինչ,  բացի ՊԱԳ-ի ներքին գործառույթներից, որը Վարդանուշ Գրիգորյանը տոտալ հսկում է,  կարգավորվում է նաև բժշկական կազմակերպություններում ստուգումների, ուսումնասիրությունների ընթացքը,և քանի որ  ներքին ռեսուրսները բավարար չեն՝  օգնության են գալիս «բարի» բարեկամները:

Այսպիսով, առողջապահական կազմակերպություններում ստուգումների առաջատարը  Պետական վերահսկողան ծառայությունը՝ ՊՎԾ-ն է, որտեղ էլ հայտնվել են  «բարի» բարեկամները՝ ձևավորելով  շատ հետաքրքիր փոխշահավետ համագործակցություն՝ ՊՎԾ-Վարդանուշ-Ահարոն(ՊԱԳ-ի պետ): ՝ ՊՎԾ-ում պետի տեղակալ Ա...ի Վ........ն (նախկին զինվորական դատախազ Գ. Ջ.-ի փեսան), ով համակարգում է առողջապահության ոլորտը, ըստ շրջանառվող լուրերի  մասնակցություն ունի Արմենիա ԲԿ-ի շահույթի բախշման մեջ և  շատ ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում Արմենիա ԲԿ-ի սեփականատիրոջ ընտանիքի հետ, «միայնակ» չի թողել իր հարազատներին առողջապահության նախարարությունում: Իսկ երբ դրան էլ հավելեմ, որ  ՊՎԾ-ի  սոցիալական վարչության (ներառյալ առողջապահությունը) պետը մինչև վերջերս Ա...ր Բ.......ն էր, ով Վարդանուշ Գրիգորյանի քրոջ ամուսիննն է, ում տիկինը՝ Զ.....ի Գ.......ը, նրա  նշանակվելուց հետո աշխատանքի է անցել Ուիգմորում որպես ծառայության ղեկավար, ապա  օղակը համալրվում  է և հասկանալի է դառնում Ահարոն Բարսեղյանի համարձակության աղբյուրը հետևյալ կարգախոսով՝  «դու իմ «սիրելի» ԲԿ-ներին, ես էլ՝ ձեր...»: Իսկ հիմա մի դրվագով ներկայացնեմ, թե ինչպես է անխափան աշխատում այս «կառուսելը»:
ՀՀ ՊՎԾ-ն  Առողջապահության նախարարության՝ ՊԱԳ-ի  հետ համատեղ  2022 թվականին Արմենիա ԲԿ-ում  իրականացրել է  ուսումնասիրություն պետական պատվերի  ծառարությունների պայմանագրի շրջանակում և  արձանագրել է 119.589.340 ՀՀ դրամի  խախտումներ:Ստացվում է, որ Վարդանուշ Գրիգորյանը «չի՞ կարողացել» օգնել իր ընտանիքին: Արմենիա ԲԿ-ն դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ (Դատական Գործ N: ՎԴ/1927/05/23) այդ ուսումնասիրությունն անվավեր ճանաչելու համար:

Տեղի թե անտեղի Վարդանուշը տարբեր շրջանակներում «նեղվել » է, որ հարազատ հորեղբորը անգամ չի կարողացել աջակցել, քանի որ իր բոլոր քայլերը բխում են բացառապես օրենքի տառից և նման այլ«հեքիաթներ» ....(հետաքրքիր է, որ շուրջ երեք մլրդ ՀՀ դրամ ծառայությունների մատուցման պայմանագիր հարազատ հորեղբոր հետ կնքելիս Վարդանուշը  երբևէ՞ շահերի բախման մասին հիշել է):  Սակայն Վարդանուշը  շատ հնարամիտ է: Այսպես՝ 18.05.2023 թվականին դատարան մուտքագրված հայցադիմումի պատասխանով ՊՎԾ-ը ներկայացուցիչը միջնորդել է կարճել   վարչական գործի վարույթը՝  պատճառաբանելով, որ Արմենիա ԲԿ-ում  իրականացված ուսումնասիրության վերաբերյալ սույն տեղեկանքը չի հանդիսանում վարչական ակտ, սակայն դատարանը մերժել է գործի վարույթի կարճելը՝ պատճառաբանելով, որ ԱՆ գլխավոր քարտուղարի 02.02.2023 թվականի թիվ ԱԱ/ՊԳ.2/2226-23 գրությամբ առաջանում է իրավական հետևանք, որտեղ Վարդանուշ Գրիգորյանը   հղում կատարելով ուսումնասիրության տեղեկանքին, Արմենիա ԲԿ-ի տնօրենին առաջարկվել է եռօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետ վերադարձման գումարի՝ 119.589.340 ՀՀ դրամի վերաբերյալ վճարման ժամակացույց և վճարելուց հետո յուրաքանչյուր ամիս վճարման անդորրագիրը ներկայացնել...

Կարճ ասած, Վարդանուշը «անմեղ» «պետականամետ» գրությամբ հիմնավորել է ՊՎԾ տեղեկանքի վարչական ակտ լինելը՝ 119.589.340 ՀՀ դրամի վիճարման ճակատագիրը թողնելով Վարչական դատարանի իրավասության տակ: Եվ այստեղ օգնության է եկել հաջորդ «բարի բարեկամը»՝ Դատական Դեպարտամենտի ղեկավարը, ով   ազգակցական-խնամիական  կապերի մեջ է Գրիգորյանների ընտանիքի հետ:

Այսպիսով, այն ամենը, ինչ նախարարության ներսում «վտանգավոր» է շտկել, անում են ՊՎԾ, ԴԴ և այլնի օգնությամբ՝ ի լուր աշխարհի թմբկահարելով իրենց անաչառ աշխատանքի մասին:
Ստացվեց, որ ստեղծվել է յուրային ԲԿ-ներին աջակցելու և  հովհանավորելու շատ հնարամիտ համագործակցություն՝  ՊԱԳ, ԱՆ, ՊՎԾ, անհրաժեշտության դեպքում Դատական դեպարտամենտ և այլն:

Չեմ բացառում, որ այս մեծ «բեմականացման» գլխավոր «դերակատարները»  ղեկավարությանը այս ամենը  ներկայացնում են որպես անվերապահ նվրրվածություն:

Ժամանակը գնում է, այս մարդիկ հարմարավետ և բարեկեցիկ տեղավորվում են  որի  մասին  կխոսեմ հաջորդիվ...։

Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ