Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Մարտի 16-ին Դեթրոյթի հանրային հեռուստաընկերության եթերում «Հայկական ժառանգության գիշեր» կանցկացվի, որի ընթացքում ցուցադրվելու են երկու վավերագրական կինոնկարներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու ազգային երաժշտությանը:
Երաժիշտներ Արա Թոփուզյանը (քանոն) և Ջերի Գերջեկյանը (հարվածային գործիքներ) հանդես կգան ողջ երեկոյի ընթացքում. տեղեկացնում է Դեթրոյթի հանրային հեռուստաընկերությունը:
Մեկ ժամ տևող վավերագրական ֆիլմերից մեկը ներկայացնում է հայ երաժշտության տեղի վարպետների սերունդների պատմությունները: Ֆիլմի պրոդյուսերն է երաժիշտ Արա Թոփուզյանը:
Ավանդական, հայկական ժողովրդական երաժշտությունը ներառում է գյուղական կյանքը նկարագրող բալլադներից մինչև հարսանեկան արարողությունների, համայնքային պարերի և ճաշկերույթների ընթացքում ներկայացվող պարային երգեր:
Այս ավանդույթները երաժիշտներին անցել են սերնդեսերունդ և 1915թ. Հայոց ցեղասպանության փրկվածներից: Ֆիլմում այցելում են Դեթրոյթի այն վայրերը, որտեղ ժամանակին հայտնի էր հայկական երաժշտությունը, ներկայացվում են նաև հազվագյուտ հարցազրույցներ տեղի երաժիշտների հետ:
«Հայոց ցեղասպանությունը» պատմություն է Առաջին համաշխարհայինի ժամանակ օսմանյան թուրքերի ձեռքից մահացած ավելի քան 1.5 մլն հայերի մասին: Ֆիլմը պատրաստել է «Էմմի» մրցանակակիր Էնդրյու Գոլբերգը: Ֆիլմում խոսում են Նատալի Պորտմանը, Լաուրա Լիննին, Օրլանդո Բլումը, Էդ Հարիսը և այլք: Ներառված են նաև հարցազրույցներ Պուլիտցերյան մրցանակակիր, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերի հետ, ինչպես նաև երբևէ չցուցադրված պատմական կադրեր: