Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նախագծի ռազմավարական սկզբունքներին, հիմնարար նպատակներին, առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին: Նշվել է, որ նախագծի առաջնահերթություններն են լինելու բնակչության առողջության մակարդակի, կյանքի միջին տևողության բարձրացումը, մայրական և մանկական մահացության դեպքերի, բնակչության մահացության պատճառների նվազեցումը, առավել տարածված հիվանդությունների կանխարգելումը, առողջության առաջնային պահպանման ծառայություններին չդիմե լու հիմնական պատճառների վեր հանումը և դրանց վերացումը, որակյալ բուժօգնության ապահովումը:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերը, այդ թվում՝ նախագիծը դրանցով համալրելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է առավել կոնկրետացնել նախագծով նախատեսվող գործողությունները ու ընդգծել մոր և մանկան առողջության ապահովման ուղղությամբ առկա խնդիրների լուծման կարևորությունը: «Ռազմավարությունը պետք է լինի մարդակենտրոն, և մեր ռազմավարական խնդիրն է՝ մարդկանց առողջության ապահովումը: Մեր քայլերով մաքսիմալ պետք է խթանենք ծնելիությունը, ըստ տարիքների վեր հանենք առողջապահական խնդիրները, իրականացնենք դրանց լուծման համապատասխան գործողություններ, նպաստենք մարդկանց երկարակեցությանն ու աշխատունակությանը»,- ասել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել նախագիծը, ներկայացնել միջոցառումնմերի ծրագիր և դրանով նախատեսվող քայլերի հստակ ժամանակացույց: