Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Հանդիպման սկզբում Ադրիեն Կիրալին փոխվարչապետին հանձնել է ԵՄ կողմից ստորագրված բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև տեխնիկական աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ՀԸԳՀ կիրարկմանը:
Փոխվարչապետը շնորհավորել է Ադրիեն Կիրալիին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել կխորանա:
Մհեր Գրիգորյանը, բարձր գնահատելով ԵՄ-ի հետ փոխգործակցությունը, ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացի և Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ԵՄ պատվիրակությանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին և հույս հայտնել, որ «Խաղաղության խաչմերուկը» կդառնա «Global Gateway» նախաձեռնության բաղկացուցիչ մաս:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում: Առանձնակի կարևորվել են հանրային կառավարման և թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշված բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ժամանակակից միտումներին: Քննարկվել է նաև Կառավարության կողմից հայտարարված «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությունն ու դրա հիմնական նպատակները: