կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-23 21:02
Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական
ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների գրասենյակից։ 

Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի
հիմնական ուղղությունները և գործառույթները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
ապահովման տեսանկյունից: Պաշտպանը տեղեկացրել է աշխատակազմում հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բաժնի ստեղժման մասին ու ընդգծել դրա կարևորությունը։
Քննարկվել է մարզային նոր ստորաբաժանումների, ինչպես նաև աշխատակիցների կարողությունների զարգացման
հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ
ձևավորված արդյունավետ համագործակցությունը և իրագործված մի շարք ծրագրերի արդյունավետությունը:
Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման
տեսանկյունից և ձևավորված համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: