|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ:
Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Միջոցառման ժամանակացույցը`
Նոյեմբերի 23 – Երևան, ժամը 11:00-17:00, Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող գյուղատնտեսական շուկայի հարող տարածք
Նոյեմբերի 24 – Վանաձոր, ժամը 11:00-17:00, Արցախի պուրակ
Նոյեմբերի 25 – Արտաշատ, ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկայի մոտակայք
Նոյեմբերի 26 – Մարտունի, ժամը 11:00-17:00, մշակույթի տան հարող հատված
Նոյեմբերի 29 – Արմավիր, ժամը 11:00-17:00, ավտոկայանին հարող հատված
Նոյեմբերի 30 – Գյումրի, ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկային հարող տարածք
Դեկտեմբերի 1 – Երևան, ժամը 12:00-19:00, Ազատության հրապարակին հարող տարածք:
Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում