կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-16 18:30
Հասարակություն

Քաղաքական կուսակցությունները հրատապ նիստեր են գումարում

Քաղաքական կուսակցությունները հրատապ նիստեր են գումարում

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր հրատապ նիստեր են հրավիրել՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի, Արդբեջանի սկսած լայնածավալ հարձակման փաստի հետ։

ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քաղխորհրդի նիստ է հրավիրել:

Իսկ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարել էր, որ ելնելով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից, ՀՀ պետական սահմանների արևելյան մի շարք հատվածներում պատերազմական իրադրությունից, ադրբեջանական զորքերի՝ Սիսիանի պարանոցով առաջխաղացման և հայկական կողմի ունեցած կորուստների փաստից` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գումարել է հրատապ նիստ: