Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի բոլոր բուհերը հիմնականում, որոնց մեծ մասը հիմնադրամներ են, ընթացիկ տարվա հունվար կամ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին հրավիրում են հոգաբարձուների խորհուրդների նիստ: Հաստատվում են անցած տարվա գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև հաջորդ տարվա բյուջեն հաստիքացուցակը, կառուցվածքը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահը էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն է, այսօրվա դրությամբ դեռ նիստ չի հրավիրել:
Ըստ մեր տեղեկությունների համալսարանում սպասվում են աշխատակիցների կրճատումներ համալսարանի անմխիթար ֆինանսական վիճակի պատճառով: Խոսում են նաև որոշ ստորաբաժանումների կրճատման մասին: Այս պատճառով համալսարանի ղեկավարությունը ավելորդ աղմուկից խուսափելու համար դեռևս չի հանրայնացնում նախագիծը:
Նիստ չհրավիրելու մյուս պատճառը թերևս համալսարանի նախկին ռեկտորի և այժմյան ռեկտորի պարտականությունների կատարող Հրաչիկ Զաքոյանի անհամաձայնություններն են խորհրդում ընդունվելիք փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ: Եթե հաշվի առնենք, որ խորհրդի անդամները նիստի օրակարգին, նյութերին, փաստաթղթերին պետք է ծանոթանան նիստից գոնե 10 օր առաջ, ապա ստացվում է, որ նիստը լավագույն դեպքում կարող է գումարվել փետրվարի երկրորդ կեսին: Սա բնականաբար կարող է առաջացնել համալսարանի կենսագործունեության վերաբերող բազմաթիվ խնդիրներ, այդ թվում աշխատավարձի վճարման: