Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում էր 2 միլիոն 485 հազար 844: Իսկ 2013թ. հունվարի 6-ի դրությամբ՝ ընտրողների նախնական թիվը (մայիսի 6-ից մինչեւ հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում) աճել է 25 հազար 53-ով. հայտարարել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Ավելացնելով այդ թիվը՝ նա, սակայն, չի նշել, թե կոնկրետ որքան է ընտրողների ընդհանուր թիվը: Մենք 2 միլիոն 485 հազար 844-ին գումարում ենք 25,053 եւ ստանում ենք 2 միլիոն 510 հազար 897:
Մինչդեռ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված` ընտրողների հիմնական ցուցակներով ընտրողների թիվը (ոստիկանության ներկայացրած ցուցակները) 2012թ. մայիսի 6-ին կայացած ընտրություններում արդեն 2 միլիոն 501 հազար 597 էր, իսկ ընդհանուր թիվը (լրացուցիչ ցուցակները, էլեկտրոնային քվեարկությունները, հաշվառում չունեցող եւ ըստ գտնվելու վայրի քվեարկողների թիվը ներառյալ)՝ 2 միլիոն 522 հազար 906: Փաստորեն, հիմնական ցուցակներով ընտրողների թիվն աճել է 9300-ով, իսկ եթե հաշվի ենք առնում ընդհանուր թիվը, պակասել է 12009-ով:
Դեմ չէինք լինի ԿԸՀ-ից եւ ոստիկանությունից տրամաբանական բացատրություն ստանալ այս թվային հնարքների վերաբերյալ: