կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-16 13:36
Տարածաշրջան

Էրդողանը ցավակցել է Կ.Պոլսի հայ պատրիարքարանի անդամ Թաթուլ Անուշյանի մահվան կապակցությամբ

Էրդողանը ցավակցել է Կ.Պոլսի հայ պատրիարքարանի անդամ Թաթուլ Անուշյանի մահվան կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոստանդնուպոլսի հայ պատրիարք Սահակ Մաշալյանի հետ հեռախոսազրույց է ունեցել և հայտնել իր ցավակցությունները պատրիարքարանի անդամ Թաթուլ Անուշյանի մահվան կապակցությամբ:

Նախքան Էրդողանը, Մաշալյանին ցավակցել էր նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Հիշեցնենք, որ ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը մահացել էր Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։

Ըստ «Ակօս»–ի՝  վարդապետ Անուշյանը 2019 թվականից իրականացնում էր Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական խորհրդի առաջնորդի պարտականությունները, սակայն հիվանդության հետ կապված երկար ժամանակ բուժվում էր։ Վերջին ամիսներին  առողջության մեջ դրական տեղաշարժ կար, սակայն նախորդ շաբաթ կրկին տեղափոխվել  էր հիվանդանոց եւ նոյեմբերի 14–ի երեկոյան մահացել։