կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-23 10:48
Տարածաշրջան

Էրդողանը ցավակցել է Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ

Էրդողանը ցավակցել է Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել էին օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմը` 62 մարդ:

Ըստ Haberler-ի՝ Էրդողանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և բարեկամներին, նաև ռուս ժողովրդին Թուրքիայի կառավարության և ժողովրդի անունից: Ցավակցական հեռագրում նա հիշատակել է նաև Ուկրաինան, Ղրղզստանը, Իսպանիան, Ուզբեկստանը, Կոլումբիան, Սեյշելյան կղզիները և Կիպրոսը, քանի որ այդ պետությունների քաղաքացիները նույնպես օդանավում են եղել:
 
Հիշեցնենք, որ Դուբայից Դոնի Ռոստով ուղևորվող ինքնաթիռն աղետի է ենթարկվել մարտի 19-ին՝ վայրէջք կատարելիս: