կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-16 12:37
Քաղաքական

Մեկ երանություն՝ մեկ նախադասությամբ․ Էդգար Ղազարյան

Մեկ երանություն՝ մեկ նախադասությամբ․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երանի մի օր Ադրբեջանում տեղի ունենա «ոչ բռնի, ժողովրդավարական, թավշյա» հեղափոխություն և իշխանության ղեկին հայտնվի մի կիսագրագետ, անդաստիարակ, անհավասարակշիռ, պրիմիտիվ, անփորձ, անլվա, անթրաշ, չտես, շատախոս, որկրամոլ, հարբեցող մի խելագար, որը չգիտակցի Ադրբեջանի կյանքում Թուրքիայի և այլ դաշնակից պետությունների կարևորությունը, փչացնի Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, չարությամբ լցված լինի Ղարաբաղը հանդեպ և մտածի ամեն գնով այն Հայաստանին հանձնելու մասին, քանդի Ադրբեջանի վերջին տարիներին ստեղծված բոլոր ինստիտուտները, ատելություն սերմանի Ադրբեջանի հասարակության ներսում, իշխանության բոլոր պատասխանատու պաշտոններում նշանակի իրենից սարսափելի, անփորձ ու անպատասխանատու մարդկանց, Միլի մեջլիսում մեծամասնություն ձևավորի իրենցից ոչինչ չներկայացնող կենսաբանական գոյակցություններից, ովքեր անխոնջ ու աներկբա կկատարեն նրա բոլոր դավաճանական հանձնարարություններն ու ծրագրերը, կգտնի մի անթրաշ դեմագոգ, կիսախելագար՝ Սահմանադրական դատարան գործուղելու և այն ներսից քանդելու համար, կձերբակալի հանրային կյանքի բոլոր ազդեցիկ գործիչներին, պատերազմում հերոսություններով աչքի ընկած մարդկանց կենթարկի ստորացումների և նսեմացման՝ անմիտ դատավարություններով և քրեական գործերով, կթալանի ու կկեղեքի երկրի ողջ հարստությունը, կբարձրացնի հարկերը, կավելացնի պետության արտաքին պարտքը, կկազմաքանդի երկրի տնտեսությունը, կխորացնի աղքատությունը, մոռացության կմատնի արտասահմանում ապրող ադրբեջանցիներին, կկտրի նրանց կապի հայրենիքից, կխորացնի արտագաղթը, կնսեմացնի երկրի միջազգային հեղինակությունը և այդ ժամանակահատվածում ամեն ինչ կանի նոր պատերազմ սկսելու համար, պատերազմը կվերածի ծաղրի առարկայի, կնոջ ղեկավարությամբ կստեղծ «Կճե» անվանում կամավորական ջոկատ, անպատրաստ մարդկանց հազարներով կուղարկի մահվան ճիրաններ, անկազմակերպվածության ու անկառավարելիության, սխալ որոշումների հետևանքով խուճապ կառաջացնի սեփական զորքում, ամենապատասխանատու պահերին չի կարողանա կայացնել կարևոր որոշումներ, կմերժի խաղաղության հաստատման իր համար նպաստավոր բոլոր առաջարկները, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու կստորագրի մի կապիտուլյացիոն հայտարարություն, որով Հայաստանին կհանձնվի Արցախը, Հայաստանն Արցախին կապող և Արցախի շուրջ բոլոր տարածքները, կճանաչի կորցրած տարածքների նկատմամբ Հայաստանի բացարձակ իշխանությունը, որից հետո կփախնի կմտնի մի գետնախորշ ու այնտեղ հիստերիկ ճղճղոցով և ծղրտոցով կսկսի մեղադրել բոլոր-բոլորին և անփառունակ վախճանով ավարտի իր պատմական առաքելությունը Ադրբեջանի կյանքում՝ իր հետևից հայկական գուսանական արվեստում թողնելով ծաղրական երգ-կատակներ իր ու իր ստորացված էության մասին»։