Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․
2023 թվականի փետրվարի 28-ից Հայաստանում իր առաքելությունը պաշտոնապես մեկնարկած Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեին, քաղաքավարական հանդիպումների շրջանակներում, կառավարությունում ընդունելության է արժանացրել ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անգամ ոչ փոխվարչապետներից որևէ մեկը, այլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Դիվանագիտական արարողակարգի լեզվով սա անհարգալից վերաբերմունքի նշան է։ Ընդ որում` կառավարական շենքում Վրաստանի դեսպանին ընդունելությունը եղել 2023 թվականի մարտի 14-ին, ճիշտ այն պահին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զազրախոսությամբ էր զբաղված կառավարության շենքի առաջին հարկի մուտքի մոտ։ Սա նշանակում է, որ դեսպանը կառավարական շենք է մտել ոչ թե պաշտոնական, կենտրոնական մուտքից (որն այդ պահին փակ է եղել), այլ ծառայողական մուտքերից մեկով։
Վրաստանի դեսպանին դեռևս ընդունելության չի արժանացրել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, չնայած որ 2023 թվականի մարտի մեկին հանդիպել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին, ով հենց այդ օրն էր իր հավատարմագրերը հանձնել Հանրապետության նախագահին։
Մնում է հասկանալ, թե բարեկամ և հարևան Վրաստանի հանդեպ այս իշխանությունների ցուցադրական արհամարհանքն ինչով է պայմանավորված և ինչ կապ կարող է ունենալ Արևմուտքի և Վրաստանի հետ հարաբերությունների վերջին շրջանում նկատվող լարվածության ֆոնին։ Փաստորեն սրանց ստացած հանձնարարականները իջեցված են այդ մակարդակին։
Ի դեպ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում 2023 թվականի փետրվարի 24-ին դեսպան Գիորգի Շարվաշիձեի հավատարմագրերի պատճեն ընդունել է ոչ թե ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այլ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որին Թբիլիսի պետական համալսարանի նախկին ռեկտոր, դեսպան Գիորգի Շարվաշիձեն իր ժամանակին անգամ որպես ուսանող չէր ընդունի։