կարևոր
4453 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-05 14:13
Քաղաքական

Դավաճանություն պետական մակարդակով․ Էդգար Ղազարյան

Դավաճանություն պետական մակարդակով․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.

«Մեկ տարուց ավելի պարբերաբար բամփ ու խրոխտ ձայնով տեսանյութեր հրապարակող ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որը հպարտանում էր մի քանի հարյուր դոլարի դիմաց одноклассники և Facebook -ի օգտատերերին երրորդական կարգի տեղեկություններ փոխանցելու համար, որոնց մի մասն այդպես էլ մնաց չապացեւցված, պաշտոնական տեղեկատվություն է տարածել, որ իրենց կողմից թշնամուն են փոխանցվել ոչ միայն թուրքերի ոսկորներ (որոնց մասին թուրքերը վաղուց մոռացել էին) այլև ռազմական քարտեզներ։

Որքան էլ հետո փորձեեն արխիվային փաստաթղթեր ոչնչացնել, այս պաշտոնական տեղեկատվությունը բավարար է շատերին դատելու համար։

Հ.Գ. Հնարավոր է, որ առաջիկայում հայ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նորից մեկնի Կատարի Պետություն։ Արմեն Սարգսյանի ականջը կանչի։ Ժամանակին նա էր գնում Կատար` ականապատ դաշտերի քարտեզները թշնամուն հանձնելուց հետո։ Այդ ամենից հետո, նա փախել է երկրից կամ տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել»։