|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հիշում եմ 80-ականների վերջին մի պահ կար, երբ ոստիկանները վախենում էին համազգեստով դուրս գալ փողոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Համազգեստ, որն այսօրվանից կրելն այլևս անպատվություն է։ Այս համազգեստը կրող մարդիկ ՀՀ Անկախության օրը (Ազգային տոն) Եռաբլուր փառքի պանթեոնում հարձակվել և բռնություն են կիրառել զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ։
Այս համազգեստի պատիվն ու արժանապատվությունը հնարավոր է վերականգնել միայն այն ոստիկանների համար, ովքեր առավոտյան իրենց ղեկավարներին կներկայանան Ոստիկանության ծառայությունից ազատման զեկուցագրերով։ Նրանք, ովքեր կշարունակեն իրենց ծառայությունն այս թշնամական ռեժիմին, կարժանանա հասարակական պարսավանքի, պատժի և պատասխանատվության։
Հ.Գ. Հիշում եմ ՝ 80-ականների վերջին մի պահ կար, երբ ոստիկանները վախենում էին համազգեստով դուրս գալ փողոց»,- գրել է Ղազարյանը։