Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ-ը ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության ուղևորներին առաջարկել է թռչել Երեւան՝ ամերիկյան վիզաներ ստանալու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Մոսկվայի դիվանագիտական աղբյուրին հղումով։
«Այստեղ ուղղակիորեն ինչ-որ ծաղր կա: Նրանք մեզ դա ներկայացնում են որպես հսկայական առաջընթաց, որ համաձայնել են ընդունել «Աերոֆլոտ»-ի անձնակազմին Երևանում իրենց դեսպանատանը, այսինքն՝ մարդիկ թռչում են Երևան՝ վիզա ստանալու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը միտումնավոր նման գործողություններ է անում՝ ռուսական կողմի դժգոհությունն առաջացնելու համար՝ կապված ՌԴ-ի և այլ երկրների քաղաքացիներին Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատանքի ընդունելու արգելքի պատճառով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում ստորագրել էր հրամանագիր, որը սահմանափակում է ռուսներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը այն երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսություններում, որոնք «ոչ բարեկամական գործողություններ են կատարում» Մոսկվայի նկատմամբ։ «Անբարյացակամ պետությունների» ցուցակում է նաև ԱՄՆ-ը։