Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բաքվում կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Լեհաստանի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի բանակցությունները։
Ալիևը նշել է, որ հայ պաշտոնյաներից «դրական ուղերձներ» են ստացվում Ադրբեջանի առաջարկած 5 կետանոց առաջարկի վերաբերյալ:
«Մենք որոշակի հաղորդագրություններ ենք ստանում հայ պաշտոնյաներից: Ինչպես վերջերս ինձ ասացին, այդ ուղերձներից մեկն այն է, որ նրանք կարծում են, որ մեր առաջարկն ընդունելի է։ Սա շատ լավ նորություն է, և ես հույս ունեմ, որ Բրյուսելում կայանալիք հանդիպումը էլ ավելի հստակություն կբերի այս հարցում։
Մեր ներկայացրած հինգ սկզբունքները արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը, միջազգային լավ վարքագիծը։ Ինչպես ասում են՝ մենք այստեղ հեծանիվը չենք հորինում։ Այս բոլոր սկզբունքները ցանկացած երկրի միջպետական հարաբերությունների հիմնարար սկզբունքներն են․ տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում, այնուհետև՝ սահմանների սահմանազատում։ Ես հավատում եմ, որ դրա հիման վրա խաղաղություն կգա Կովկաս: Մենք դա ենք ուզում։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասի երեք երկրների ակտիվ համագործակցության ներուժ, և կարծում եմ, որ դա կարևոր կլինի ոչ միայն այս երկրների համար։ Իհարկե, այս բոլոր հարցերը պետք է լուծվեն շատ զգույշ և ժամանակին»,- ասել է Ալիևը:
Բաքուն Հայաստանի կապիտուլյացիոն վարչակազմին առաջարկել է հետևյալ հակահայկական կետերը՝
- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
- պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
- ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից,
- պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
- տրանսպորտի և կապի բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն: