|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վիետնամը փետրվարի 1-ից սկսել է էլեկտրոնային վիզաներ տրամադրել աշխարհի ավելի քան 40 երկրի, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին, գրում է Vietnam News Agency (VNA)-ն:
Ըստ պետական լրատվամիջոցի, Վիետնամի կառավարությունը հաստատել է համապատասխան որոշումը հունվարի 25-ին: Հայտադիմումների ներկայացումն ու վճարումը կկատարվի առցանց ռեժիմով: Երաշխավորագրեր կամ հրավերներ այդ դեպքում չեն պահանջվի:
Հայաստանից բացի ցանկում ներառված են նաև Ադրբեջանը, Արգենտինան, Իռլանդիան, Լեհաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Հարավային Կորեան, Գերմանիան, Չիլին, Չինաստանը, Կոլումբիան, Չեխիան և այլ երկրներ:
Սովորական մուտքի արտոնագրերը նախկինի պես կտրամադրվեն ըստ համապատասխան օրենքի դրույթների: