Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ չի դարձել` աշխարհի խնդիրները լուծելու համար, Ադրբեջանն այդ տեղի համար պայքարել է, որ բացառապես իր խնդիրները լուծի. «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ հավելեց, որ ստեղծված իրավիճակը նաեւ մեր արտաքին գործերի նախարարության «վատ աշխատանքի, անհամարձակ կեցվածքի արդյունքն է»:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի կարծիքով` Հայաստանը պետք է կտրականապես հայտարարեր, որ «իր համար անընդունելի է, որ Արեւելյան Եվրոպայի կողմից անդամ է նշանակվում մի պետություն, որին նույն Արեւելյան Եվրոպան եւ ամբողջ աշխարհն ամեն Աստծո օր բացատրում են, որ խնդիրները խաղաղ ճանապարհով են լուծվում, որ միջազգային իրավունքը մեկ սկզբունքից չէ բաղկացած, որ պատերազմն անթույլատրելի է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»:
«Այսքանից հետո Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` անգամ ոչ մշտական անդամ նշանակելը, կարծես, ծաղր լինի»,- նշեց Սաֆարյանը եւ հավելեց, որ, եթե տեսած լիներ ԱԳՆ-ի հետեւողական աշխատանքը, գուցե այս հարցում չմեղադրեր:
ԱԳՆ-ի կողմից ոչինչ չանելը, հույսը, թե ինչ-որ մեկն իր փոխարեն թույլ չի տա, որ Ադրբեջանը դառնա անդամ, Սաֆարյանն անգամ «դիվանագիտական փնթիություն» չի որակում: Եղածի պատասխանատվությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը միայն միջազգային հանրության վրա չի գցում եւ նշում է, որ Հայաստանն այդ ուղղությամբ տեսանելի եւ հետեւողական աշխատանք չի կատարել:
Սաֆարյանը թեեւ ընդունում է, որ ողջ պատասխանատվությունը պետք է կրի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, բայց, մյուս կողմից էլ, նշում է, որ հրաժարական պետք է տա ոչ միայն նա: