կարևոր
4606 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 17:29
Տարածաշրջան Քաղաքական

Հասկանո՞ւմ եք, թե օտարները ինչ են մտածում մեր երկրի մասին` ծաղր, հեգնանք. Նաիրի Հոխիկյան

Ես դեռ մի քանի ամիս առաջ տեղեկություններ էի ստացել, որ սպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ, օրինակ Վարդենիսի հատվածում մինչև վերջին պահը, մեր հետախուզությունը տեղեկություն էր տվել, որ ադրբեջանական կողմը Քարվաճառում բավական մեծ զորքի կուտակում ունեն և պատրաստվում են հարձակման, բայց տված տեղեկությունները ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարները իգնոր էին արել, որ ոչ մի վտանգ չկա, հարձակման վտանգ չկա, անգամ զեկուցել էին Նիկոլ Փաշինյանին, որ հրահանգ է եկել, որ զորքին քնել, ոչ մի վտանգ չկա, հարձակման վտանգ չկա։ Այս մասին ասաց մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Նույնիսկ սեպտեմբերի 12-ի գիշերը, թշնամու հարձակումից 15-20 րոպե առաջ մեր հետախուզությունը տեղեկություն է տարածում, որ կա այսպիսի վտանգ, բայց նորից ասում են քնեք, ատբոյ, ինչպես ընդունված է ասել բանակում։ Հետո փաստերը ցույց տվեցին, երբ Ադրբեջանը հրետանու հարձակումով սկսեց ռազմական գործողություն կիրառել մեր դիրքերի նկատմամբ, մեր զինվորներից, օրինակ Վարդենիսում, շատ շատերը եղել են ներքնազգեստով, այսինքն մեր զորքերը պատրաստ չեն եղել մարտական գործողության, իսկ դրա համար պատասխանատու են ինչպես զորամասի հրամանատարները, այնպես էլ նրանից վեր գտնվող պաշտպանության նախարարները։ Եվ ես տեղեկություն ունեի, որ այս ամենը կապված է նրա հետ, որ պարզապես Երևանից հրահանգ է եղել, որևէ կերպ զորքին մարտական պատրաստավծության չբերել։ Երբ Իրանում էի դեկտեմբերին, հանդիպումներ ունեցա Իրանի արտգործնախարարների հետ, և այլ բարձրաստիճան մարդկանց հետ, քննարկում էինք հայ-իրական հասարակական, դիանագիտական,և մի շարք այլ համագործակցության տարբերակներ, հաշվի առնելով, որ մենք ունենք ընդհանուր թշնամi՝ Թուրքիա և Ադրբեջան։ Ի վերջո Իրանի հանրությունը, փորձագիտական դաշտը շատ լավ են հասկանում, թե ինչ վտանգներ կան, և թե ինչպես կարող ենք համատեղ պայքարել մեր ընդհանուր թշնամու դեմ: Հետաքրքիր այսպիսի բան իմացանք, երբ որ հոկտեմբերի 20-ին Իրանի արտգործնախարարը եկել էր Հայաստան, դա այն ժամանակ էր, երբ Կապանում բացվեց Իրանի Հյուպատոսությունը, հանդիպում էր եղել նաև Նիկոլ Փաշինյանի հետ,և հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարը բարձրացրել էր այդ հարցը, թե այդ ինչպես եղավ, որ հայկական կողմը ցանկություն չունեցավ, հնարավորություն չունեցավ, որպեսզի կարողանար ակտիվ դիմադրել Ադրբեջանի հարձակմանը։ Եվ հնչել էր Նիկոլ Փաշինյանի կողմից հետևյալ պատասխանը, որ մեղավոր են ռուսները, որովհետև չտվեցին կոդերը, որ մենք կրակենք ադրբեջանցիների վրա»,- ասաց նա։

Փորձագետը նշեց, որ իրանցի գործըներները և պաշտոնյաները, ում հետ զրուցում էր, ակնհայտ հեգնանքով էին խոսում դրա մասին, որովհետև հռթիրների կոդ, որպես այդպիսին, գոյություն չունի. «Օրինակ հրետանիով` Դ-30-ով, թե Դ 20-ով կրակես, որևէ կոդ չկա այնտեղ։ Մեր զորքերը իրականում լավ էին կրակել, բայց որոշ տեղերում այդ կրակելու հրամանը մինչև վերջ էլ չէր տրվել։ Նիկոլ Փաշինյանը դա բացատրում է, ասելով մենք հրետանի չենք օգտագործել, հրթիռներ չենք օգտագործել, որովհետև ռուսները չեն տվել կոդերը։ Իրանցիները մի բան էին ասում, որից ես ամաչում էի, ասում էին, որ ձեր իշխանությունները այդպես կարող են ասել այն մարդկանց, ովքեր գաղափար չունեն, թե ինչ է բանակը, պարզունակ են, որոնք ընդհանրապես բան չեն հասկանում, պարզ է, Նիկոլ Փաշինյանը աշխատում է ամբոխի վրա, բայց չենք ուզում հասկանալ, որ ամբողջ հայ ժողովուրդն է ամբոխ, անգրագետ, տգետ, որ չի հասկանում հրթիռն ինչ է, հրետանին ինչ է, լավ եթե ասեն Իսկանդերը կոդով է աշխատում՝ դա ինչ-որ տեղ կհասկանաս, բայց այ թնդանոթի կոդ, դա լուրջ չէ։ Ես իհարկե նրանց համոզում էի, որ մի նույնացրեք Հայաստանի իշխանությանը և հայ հասարակությանը, նրանք ասում էին, մենք միշտ մեր դպրոցներում, կրթական հաստատություններում, հայ ժողովրդի մասին միշտ բարձր կարծիք ենք ունեցել, բայց հիմա սկսում ենք կասկածել, թե արդյոք հայ հասարակությունը այն քաղաքակիթ ազգն է, որը կարող է Նիկոլ Փաշինյանի նման արարածի բերել իշխանության, և պաշտպանել, մարդ , որը տգիտության բարձրակետն է, որը որևէ բարոյական արժեհամակարգ չունի և կանգնում է ոչ միայն իր հանրությանն է խաբում, այլ նաև այլ երկրի նախարարին է փորձում խաբել։ Նախարարը հազիվ էր իր ծիծաղը զսպում, որ Փաշինյանի ասած այդ բառերի ժամանակ չծիծաղեր։ Հասկանո՞ւմ եք, թե օտարները ինչ են մտածում մեր երկրի մասին` ծաղր, հեգնանք։ Սա է իրականությունը»,- ասաց լրագրողը: