Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ օր ավել այս իշխանությունների պաշտոնավարումը իր հետ բերելու է վիթխարի վատ հետևանքներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում:
Յուրաքանչյուր ուղիղ եթերին Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է ամեն հարցի՝ կորցրած օծանելիքի, ժամացույցի և այլն, բայց որևէ եթերի ժամանակ իր մեջ չգտավ համարձակություն և տղամարդկություն, որ գեթ մեկ անգամ արձագանքի Իլհամ Ալիևին՝ նկատեց ԲՀԿ պատգամավորը:
«Ես ցավ եմ ապրում, որ այսօր անձը, ով ներկայացնում է մեր պետությունը, դարձել է միջազգային մամուլի ծաղր ու ծանակի առարկա: Այն անձը, որի արժանապատվութունը, ինքնասիրությունը յուրաքանչյուր օր գետնին է հավասարեցվում միջազգային մամուլի, լրատվամիջոցների եթերում, այդ մարդը բարոյապես իրավունք չունի լինել Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքը, թե իր հրաժարականի համար պետք է ժողովրդի հավաստի կամարատահայտությունը, որը հիմա չկա, Տոնոյանը ըմբռնումով է ընդունել՝ ինքը Նիկոլ Փաշինյանից այլ բան չէր էլ ակնկալում:
«Նրան ձեռնտու չէ տեսնել այս մոբիլիզացիան, հանրային այս պահանջը: Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը համախմբված է և այդ համախմբված օրակարգի թիվ մեկ հարցը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Եթե նրա հրաժարականը պահանջում են քաղաքական կուսակցությունները, մտավորականությունը, կրթական հաստատությունները, մայր բուհը, համայնքները, ի՞նչ է սա, եթե ոչ համազգային համաժողովրդավարական մոբիլիզացիա: Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է այս օրակարգը նսեմացնել, սակայն նա այս գործընթացում անհաջողության է մտնվելու»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Ավելի վաղ երթի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․