|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Եթե դա արվում է իրենց համար ավելի վտանգավոր խնդրից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, ապա դա կրկնակի անբարոյականություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։
«Սիրելի ընկերներ ջան, մի բան խնդրեմ ձեզ: Ամեն հիմարություն չի կարելի կրկնել, որքան էլ որ այդ հիմարության հեղինակը պետության ղեկավարն է:
Թող յուրաքանչյուրը մտածի ու խոսա իր բարդույթներից, ու տեղի ու անտեղի իր կեղտոտ գործերի մեջ չխառնի Աստծո միածին որդուն:
Իսկ եթե դա արվում է իրենց համար ավելի վտանգավոր խնդրից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, ապա դա կրկնակի անբարոյականություն է:
Դե իսկ մենք արդեն պետք է տարբերենք իշխանությունների կողմից հանրությանը որպես կերակուր տրվող աղբը մեր պետության իրական ու կարևոր օրակարգերից»,– գրել է նա: