կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 12:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտ է ասում «վարչապետ» կոչվածը, որ միջանցքային տրամաբանություն չկա․ Արտակ Զաքարյան

Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից․ իրավական առումով դեսևս աշխատանք կա անելու, և եթե հնարավոր լինի ընդդիմությանը հավաքել հասարակության մեծամասնության աջակցությունը՝ իրավական, սահմանադրական եղանակով իշխանափոխություն իրականացնել, ստեղծել նոր քաղաքական իրավիճակ Հայաստանում, որոշումների կայացման նոր մեխանիզմ և ստիպել, որպեսզի միջազգային հանրությունը հաշվի նստի Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի հետ, հավատացեք դա հնարավորություն կտա շատ խնդիրներ վերականգնել, շատ խնդիրներ լուծել ի նպաստ Հայաստանի Հանրապետության՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը մամուլի ասուլիսում՝ խոսելով Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի տեղադրած մաքսակետերի մասին։

«Հյուսիս-Հարավը եղել է միշտ ՀՀ համար կարևորագույն, ռազմավաական նշանակության խնդիր․ այսօր երբ ադրբեջանցիները և թուրքերը Նախիջևանը Ադրբեջանի հարավային շրջանների հետ կապելու խնդիր են դնում, բնականաբար, դրանով փորձում է Իրան-Ռուսատսան առանցքը՝ Հյուսիս-Հարավը, փոխել Արևելք-Արմուտքով, այսինքն՝ Չինաստանի շուկան դեպի Արևմուտք կապել Ադրբեջանի, Թուրքիայի վերահսկողության տակ գտնվելիք կոմունիկացիայով։ Սա նշանակում է Հայաստանը դուրս թողնել որևէ տիպի կոմունիկացիայից և թեկուզ չնչին անգամ դերակատարությունից»,-համոզված է Արտակ Զաքարյանը։  

Սուտ է ասում «վարչապետ» կոչվածը, որ միջանցքային տրամաբանություն չկա, ասաց նա, իբրև թե իրենք չէի համաձայնում միջանցք տրամադրել և ադբեջանցիներն ասել են՝ ուրեմն Գորիս-Կապանը իրենց վերահսկողությամբ պետք է լինի։

«Այսինքն, ըստ էության, կատարվել է ապօրինի ինչ-որ գործարք և ես չեմ հավատում, որ ադրբեջանցիներն առանց համաձայնության այնտեղ բերել և մաքսակետեր են դրել։ Սա նշանակում է Հայաստանի համաձայնությունը եղել է»,-ասաց նա։

Զաքարյանի համոզմամբ՝ մենք հիմա գտնվում ենք մի իրավիճակում, որ ՀՀ-ն, ունենալով փայլուն շանս վերականգնելու իր տարածաշրջանային նշանակությունը, գործող իշխանությունների պատճառով այդ շանսն էլ ամբողջությամբ կորցնում է։

«Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ սրանք մնացին իշխանության և պայքարեցին իշխանության համար, ինչո՞ւ նորից խաբեցին մեր հասարակությանը, որ իբրև թե խաղաղ ապագա են ստեղծում․  ոչ մի խաղաղություն էլ չեն բերում, պատերազմի ռիսկային վտանգները ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են գոյություն ունենալ, և Սյունիքը ևս կարող է դառնալ բախման կետ, և դա կարող է հրահրվել դրսից»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Նա համոզված է, որ գործողները պատասխանատու չեն իրենց արածների և ասածներ համար, և սրանց չի հետաքրքրում ՀՀ քաղաքացու անվտանգությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․