23 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 411.87 |
GBP | ⚊ | 474.21 |
GEL | ⚊ | 145.03 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 387.24 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանն այսօր ևս փորձել է դիրքային բարելավումների գնալ շփման գծի Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում, ինչն ըստ ՊԲ-ի կանխվել է:
Արդեն 2 օր է ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտից Շուշիի ու նրա հարակից տեղանքում և այնտեղից դեպի Լիսագոր հատված:
Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ է:
Սա զուտ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի խախտման արձանագրում չէ, խնդիրը շատ ավելի մեծ է, երբ դիտարկում ես ադրբեջանական լկտիության ու անպատժելիության համատեքստում:
Բոլորս արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, սակայն խնդիրն այն է, որ յուրաքանչյուր միջադեպ, ահաբեկչություն, հարձակում նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար»: