Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միանշանակ անընդունելի է, երբ մարդը ձերբակալվում է քաղաքական դիրքորոշման պատճառով:
Համաներում հայտարարելու նախագահի որոշումը իրապես գովելի է: Բայց հարց է առաջանում. ի՞նչն էր խանգարում «արմատական» ընդդիմությանն ու իշխանությանը այս լայն համագործակցության եզրերը գտնել մինչ արյունոտ բախումները, ինչո՞ւ փոխադարձ զոռբայությամբ երկիրը հասցրին այսօրվա տխուր պատկերին, եւ հիմա նոր միայն փորձում են համատեղ կարգի բերել իրենց քանդածը:
Ակնհայտ է, որ համաներման հայտարարումը արմատականների շանտաժի հետեւանքն է: Ընդդիմության վերջնագրի, դրսից տղա կանչելու եւ իշխանության վրա համատեղ մատ թափ տալու արդյունքում, ի վերջո, իշխանությունը տեղի տվեց: Սա հերթական խաղն է Հայաստանի պատվի ու հեղինակության հետ, միջազգային ասպարեզում շարունակական ծաղրի փայլուն դրսեւորում:
Կարծում ենք, իշխանությունը պարտավոր է պատասխան տալ ժողովրդի առաջ, թե ինչու միայն հիմա որոշեց ազատ արձակել այդ մարդկանց: Ինչո՞ւ դա չարվեց մեկ տարի առաջ, ինչո՞ւ սպասեցին մինչեւ ԱԺ նախագահը բարձրաձայնի իր նախկին գործընկերոջ առողջական խնդիրների մասին եւ նոր միայն ազատ արձակեն: Եվ, վերջապես, պետք է իշխանությունը պատասխանի, թե ինչո՞ւ են հակասում մարտի 1-ի առիթով ձերբակալված անձանց արարքների վերաբերյալ իր նախկին բնորոշումները ներկա գնահատականին: Սրանք հարցեր են, որոնց բարձրագույն իշխանությունը պարտավոր է պատասխանել: