կարևոր
4828 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-15 17:52
Քաղաքական

Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում․ փաստաբան

Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով  հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպին, գրում է

«ՀՀ տարբեր պաշտոնատար անձինք կոչ են անում իբրև թե խուլիգանական արարքի համար ամենախիստ ձևով պատժել այսօր տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորին «հակահայ վիժվածք», «ժեխ» անվանած ՀՀ քաղաքացուն։

Մարդը չի հայհոյել, ոչինչ չի արել, ընդամենը նշված արտահայտություններն է հնչեցրել, որին ի պատասխան՝ ստացել է պատգամավորի հարվածները, տեսագրությունն առկա է։

Ի՞նչ պատժի մասին է խոսքը, քանի որ այստեղ որևէ հանցակազմի մասին խոսք գնալ չի կարող։ Սա ընդամենը իշխանության հերթական «ֆաս» հրահանգն է ՀՀ քաղաքացու նկատմամբ, որպեսզի իրենց բնորոշ ստոր ոճով գնան գետնին գցեն, հարվածեն, ձերբակալեն։

Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում, դուք կտեսնեք հասարակության իրական արձագանքը՝ հայրենավաճառ խունտայով իշխանությունից հեռացվելուց հետո։ Եվ հետո, ականջներիդ օղ արեք, յուրաքանչյուր ՔՊ-ական իսկապես հակահայ է, իսկ թե վիժվածք է, թերմածք, թե եսիմ ինչածք, դա արդեն արտահայտվողի լեզվամտածողության հարցն է»։

Հիշեցնենք, որ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլայնայնին մասնակցությամբ։ Մի երիտասարդ, տեսնելով նրան ասում է․ «Այ հակահայ վիժվածք, մարդամեջ եք հելնում դուք, այ վիժվածք»։ Ի պատասխան՝ Ասլանյանն ասում է․ «Ապուշ ես արա, թող իջնեմ»։ Ասլանյանը հարվածում է քաղաքացուն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սամվել Վարդանյանին տնից տարել են բաժին։