Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել ենք, որ Գյումրիի Սբ Նշան եկեղեցում այժմ տեղի է ունենում 6 անմեղ զոհերի հոգեհանգստի արարողությունը: Արարողությունն անցկացնող` Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ այնքան վիշտ կա մեր սրտում, որ պապանձեցնում է մեզ և ասելիք չի թողնում, որովհետև համազգային ողբերգության մեջ ենք` անակնկալ կերպով:
«Երեք օր է` փորձում ենք հասկանալ անհասկանալին, բացատրել անբացատրելին, փորձել իմանալ անիմանալին: Մեր մարդկային բանականությունից վեր է` այս եղեռնագործությունը հասկանալ և ընդունել ու բացատրել: Ոճիրը գործված է անակնկալ, և ոճրագործն արդեն իսկ կորցրել է մարդ կոչվելու իրավունքը: Ես չգիտեմ` ինքն այս աշխարհում ի՞նչ պատժի կարժանանա, բայց երկնային կյանքում նրան սպասում է իր պատիժը, քանի որ մարդային գիտակցությունից վեր է քնած մարդկանց, երեխային քնի մեջ սպանելը»,- ասաց եպիսկոպոսը: Նա նշեց նաև, որ 50 տարվա մեջ «վիժվածք» բառն իր համար անհասկանալի էր, հիմա հասկանալի դարձավ: