Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած տարի Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը Հարվարդի համալսարանում ելույթ էր ունեցել, որի ընթացքում դոկտոր Էմրահ Ալթընդիշը Գեզի այգու վերաբերյալ համարձակ հարց էր ուղղել նրա:
Ըստ Hurriyet-ի՝ Ալթընդիշի՝ «երբ Թուրքիայում մարդիկ են զոհվում, ինչպե՞ս եք գիշերը քնում» հարցը պատճառ է դարձել, որպեսզի նրա կյանքը հիմնովին փոխվի:
Թերթին տված հարցազրույցի ընթացքում դոկտորը նշել է, որ այդ հարցից հետո ստացել է բազում սպառնալիքներ, վիրավորանքներ, և ամենավտանգավորը՝ Հարվարդի համալսարանում կեղծ անունով իր հասցեին էլեկտրոնային նամակ է ուղարկվել: Դրանում կեղծիքներով 19 էջանոց փաստաթղթեր և Թուրքիայում արված լուսանկարներ են եղել, որոնք իբր ապացուցում են, թե դոկտորը անօրինական կազմակերպությունների հետ կապ է ունեցել, եւ դրանով նրան ստիպում են լքել ԱՄՆ-ը:
Ալթընդիշը հայտնել է, որ ոստիկանության երկար հետաքննությունից հետո միայն իրեն հաջղվել է ապացուցել դրանց կեղծ լինելը:
«Ինձ հասցեագրված նամակներում ինձ «հայի բիճ, հույնի բիճ, դու չես կարող թուրք լինել, հայրենիքի դավաճան» և նման խոսքեր էին ասում: Սպառնում էին ինձ սպանել: Սակայն չեմ զղջում` այդ հարցն ուղղելու համար: Եթե դրանով ես կարողացել եմ հանգստացնել մարդկային իրավունքները ոտնահարված ընտանիքներին, դա ինձ մի ամբողջ կյանք բավական է: Բացի այդ՝ համարձակությունը փոխանցիկ է: Թուրքիայում այնքան մարդ է վճարում ժողովրդավարության և ազատության համար, որ իմ ապրածները բացառություն չեն»,- ասել է նա: