կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 09:11
Հասարակություն

Ձեր կապիտուլյանտ ղեկավարը գնա գոռա «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմ հրահրի, մարդկանց զրկի տունուտեղից, իսկ դուք անգամ դիմո՞ւմ չընդունեք. Ռուբեն Մելիքյան

Ձեր կապիտուլյանտ ղեկավարը գնա գոռա «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմ հրահրի, մարդկանց զրկի տունուտեղից, իսկ դուք անգամ դիմո՞ւմ չընդունեք. Ռուբեն Մելիքյան

Ձեր կապիտուլյանտ ղեկավարը գնա գոռա «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմ հրահրի, մարդկանց զրկի տունուտեղից, իսկ դուք անգամ դիմո՞ւմ չընդունեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Սա ի՞նչ լկտիություն է։ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժին, ձե՛զ հետ եմ. սա ի՞նչ լկտիություն է։ Ի՞նչ իրավունք ունեք մարդկանցից դիմումներ չվերցնել։ Դուք պարտավո՛ր եք դիմումն ընդունել ու կա՛մ բավարարել, կա՛մ գրությամբ մերժել։ Որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան դիմել դատարան՝ իրենց ընտրական իրավունքը վերականգնելու նպատակով։

Ձեր կապիտուլյանտ ղեկավարը գնա գոռա «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմ հրահրի, մարդկանց զրկի տունուտեղից, իսկ դուք անգամ դիմո՞ւմ չընդունեք։

Անձա՛մբ եմ ձեզնով զբաղվելու։ Ու վայը եկել՝ ձեզ տարել է, եթե վաղն էլ ահազանգ ստացանք, որ որևէ քաղաքացուց հրաժարվել եք դիմում ընդունել»։