Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն ասել է, որ Միացյալ Նահանգները կկարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին միայն այն դեպքում, եթե վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները, ընդունի իր մեղքը գործարքի ձախողման մեջ, ինչպես նաև հավաստիացնի Թեհրանին, որ JCPOA-ից այլեւս դուրս չի գա. հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ ինքը JCPOA-ի անդամ չէ և չի կարող այս համաձայնագրի շրջանակներում որևէ բան խնդրել գործարքի մյուս անդամներից: ԱՄՆ-ի՝ JCPOA-ին վերադառնալու ճանապարհը պարզ է. նրանք պետք է ընդունեն իրենց մեղքը (JCPOA-ի ձախողման մեջ), ինչպես նաև ստեղծված իրավիճակում պետք է միանգամից չեղարկեն պատժամիջոցները... Պետք է վստահեցնել, որ ոչ մի այլ վարչակազմ չի կրկնի Թրամփի դուրս գալը միջուկային գործարքից»,- ասել է Խաթիբզադեն կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը ստորագրեցին JCPOA-ն: Գործարքը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխիք: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց միակողմանիորեն դուրս գալ և վերականգնել Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
Վիեննայում բանակցություններ են ընթանում JCPOA-ի վերականգնման և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու համար, վեցերորդ փուլն ավարտվել է հունիսի 20-ին։