|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եվրամիության խոսնակը երեքշաբթի երեկոյան տված հարցազրույցում շեշտել է, որ ԱՄՆ պատժամիջոցների վերացումը խթան կհանդիսանա Իրանի համար Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադառնալու համար. հայտնում է parstoday.com–ը։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հղում անելով Պիտեր Ստանոյին, հայտնում է. «Միջուկային գործարքի հետ կապված բոլոր հարցերը կարող են քննարկվել JCPOA-ի համատեղ հանձնաժողովում։ Մենք ուղղակիորեն Իրանին կոչ ենք արել դադարեցնել ուրանի հարստացման միակողմանի ջանքերը: ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանի վրա ուժեղ ճնշում կա: Մենք Վաշինգտոնին հորդորում ենք վերացնել պատժամիջոցները»:
Նա հավելել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը խթան կհանդիսանա, որ երկիրը վերադառնա միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին: