Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Իրանը շարունակում է հավատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին: Այս մասին ասված է համաձայնագրի եւ ԱԽ 2231 բանաձեւի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հերթական զեկույցում, որը երեկ՝ հունիսի 26-ին, Անվտանգության խորհրդին է ներկայացրել քաղաքական եւ խաղաղության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի դի Կառլոն. տեղեկացնում է BBC-ն:
Զեկույցի սկզբում անդրադարձ է եղել Միջուկային համապարփակ համաձայնագրին՝ ներկայացվելով որպես դիվանագիտության մեծ ձեռքբերում, որը 12 տարվա բանակցությունների արդյունք է: Այնուհետեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ համաձայնագրով ստանձնած իր հանձնառություններին:
Նա ցավ է հայտնել, որ ԱՄՆ-ը միակողմանի հրաժարվել է համաձայնագրից՝ շեշտելով, որ գործարքի բոլոր կողմերը, հատկապես՝ Իրանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենան օգտվելու դրանում ամրագրված տնտեսական շահերից: Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի՝ ստանձնած պարտավորություններից քայլ առ քայլ հրաժարվելու որոշման կապակցությամբ:
Անդրադառնալով Մերձավոր Արեւելքի իրավիճակին՝ գլխավոր քարտուղարը լարվածությունը մեղմելու նպատակով բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել:
Զեկույցում անդրադարձ կա նաեւ Եմենի ճգնաժամին: Մասնավորապես նշված է, որ հակամարտության կողմերից մեկի սպառազինությունը, ինչպես նաեւ անցյալ տարի ԱՄԷ-ի կողմից առգրավված զենքի խմբաքանակն իրանական արտադրության են: Սակայն չկա որեւէ ապացույց, որ այդ զենքերն Իրանի կողմից Եմենին են մատակարարվել 2016 թ. հունվարի 16-ից հետո: