Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթն այսօր, իբր խորհրդավորությամբ հրապարակային հարցադրում է արել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հետո, դրական պատասխան ստանալու յուրօրինակ կանխիկ համոզվածություն ունենալով կամ գուցե նման պատասխան ստանալու երևակայության գիրկն ընկնելով, մի հատ էլ երկրորդ հարց է ուղղում, թե բա ի՞նչ պատասխան է ստացվել ՌԴ պետական կառույցներին դիմելուց հետո:
Թեև կարելի էր չարձագանքել այս անհեթեթությանը, սակայն նկատի առնելով, թե ինչպես են առանձին լրատվամիջոցներ, իբրև թե մի արժեքավոր բան, տիրաժավորել այն, հրապարակավ հուսախափ անեմ և՛ նրանց, և՛ «Ժողովուրդ»-ի խմբագրությանը. ՀՀ գլխավոր դատախազը նման հարցով ՌԴ-ի իրավասու մարմիններին չի դիմել։
Հուսանք՝ մեկ փորձից խմբագրությունում կկռահեն երկրորդ հարցի պատասխանը»,-գրել է Գոռ Աբրահամյանը։