|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է: Այս մասին տեղեկացնում են լրատվամիջոցները։
Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է ՔՕ 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Թաթուլ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել է կուսակցությունից, երբ նիստի ժամանակ նաև կարգապահական բնույթի հարցեր էին քննարկվել:
Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։
2024-ի սեպտեմբերին վերջինը ՌԴ-ում կալանավորվել էր։