Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թ. հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատներն ահազանգել են, որ կալանավայրում նրան ստորացնում ու տանջում են, իսկ առողջական վիճակը գնալով վատթարանում է: Հարազատները նշել են, որ իրենք այդ կապակցությամբ ահազանգել են նաև ՀՀ արդարադատության նախարարություն:
Yerkir.am-ին ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ իրենք Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ նրա հարազատներից մինչ այս պահը որևէ դիմում չեն ստացել:
«Այդուհանդերձ, արդարադատության նախարարությունն արդեն իսկ, իր իրավասության շրջանակում, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ, հարցումներ է ուղարկել իրավասու մարմիններին՝ խնդիրը պարզելու համար»,- հայտնեցին նախարարությունից՝ նշելով, որ արդյունքների մասին կտեղեկացնեն հավելյալ:
Միաժամանակ հայտնեցին, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշտական կապի մեջ է ՌԴ արդարադատության նախարարության հետ՝ հետամուտ լինելով դատապարտյալի փոխանցման գործընթացին և անում է հնարավորը՝ իր իրավասությունների շրջանակում դատապարտյալի փոխանցման գործընթացը արագացնելու համար: ՌԴ արդարադատության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ դատապարտյալ Հրաչյա Հարությունյանի փոխանցման համար ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը նախապատրաստում է Կոնվենցիայով անհրաժեշտ փաստաթղթերը:
Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունն իրավասու չէ միջամտել օտարերկրյա պետության ներպետական օրենսդրությամբ սահմանված գործընթացներին, որը ներառում է մի շարք ընթացակարգեր, այդ թվում` և դատական: Ի դեպ, նմանատիպ գործերը, սովորաբար, տևում են 1 տարի և ավելի: