կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-17 22:06
Հասարակություն

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացված ահազանգերը կամփոփվեն և իրավասու մարմիններին կուղարկվեն․ ՄԻՊ

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացված ահազանգերը կամփոփվեն և իրավասու մարմիններին կուղարկվեն․ ՄԻՊ
Հոկտեմբերի 17-ին՝ Գյումրի, Գորիս և այլ համայնքների տեղական ինքնակավարման մարմինների ընտրությունների օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների մշտադիտարկում, ինչպես նաև ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը:
 
«Օրվա ընթացքում համատեղ աշխատանք է իրականացվել ԿԸՀ-ի հետ՝ կապված քաղաքացիների ընտրական իրավունքների երաշխավորման հետ:
 
Արձանագրված խնդիրները կամփոփվեն և իրավասու մարմիններին կուղարկվեն գրություններ, այդ թվում՝ կապված Տեղ համայնքում ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման հրապարակային տվյալները ստուգելու, Ոստիկանության կողմից Գորիս քաղաքում «Առուշ Առուշանյան դաշինքի» շտաբի մուտքը փակելու հետ»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ: