Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արտակ Դավթյանի ուղերձն իրականում ցույց է տալիս, որ նա այլևս բանակից դուրս է և տեղ է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում։
Գեներալի ուսադիրներ կրող անձը իրականում հայտարարեց, որ եկել է կատարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները՝ անկախ նրանից, թե դրա համար երկիրը, ազգը ինչ գին կվճարեն։
Մի քիչ ամոթ, ինքնասիրություն, արժանապատվություն ունեցող մարդը, էլ չեմ ասում զինվորականը, նման հայտարարություն չէր տարածի»։
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։
«ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»,– ասվում էր Արտակ Դավթյանի հայտարարությունում։