կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-08 15:45
Քաղաքական

ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի երթ դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի երթ դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախումբը եւ ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միությունն այսօր Աթենքի Սինթաղմա հրապարակում կազմակերպել էին բողոքի հավաք, ապա՝ քայլերթ դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն: Աթենքի հայ համայնքի հարյուրավոր անդամներ արձագանքել են Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության կոչին և մասնակցել Արցախյան պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ այսօրվա միջոցառումներին։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախումբը:

«Հավաքին Հայ Դատի Հանձնախմբի դիրքորոշումները ներկայացրեց Հարութ Սպարտալյանը, իսկ Հայ երիտասարդությանը՝ Արմեն Ազեմյանը։ Հրապարակում տեղի ունեցած կարճատև միջոցառումից հետո հավաքվածները խաղաղ քայլեցին դեպի Ռիգիլիսի հրապարակ, քանի որ ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ Թուրքիայի դեսպանատանը։

Երիտասարդության անդամները լապտերներ վառեցին ու բաց թողեցին երկինք՝ ի հիշատակ պատերազմի զոհերի։ 

Բողոքի խաղաղ ակցիան ավարտվեց Հայաստանի և Հունաստանի օրհներգերով։

Պայքարը շարունակվում է: 

Պատերազմից մեկ տարի անց հայ ժողովուրդը կանգնած է լուրջ մարդկային և տարածքային կորուստների, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության լուրջ սպառնալիքի առաջ»,- նշված է ակցիայի կազմակերպիչների համատեղ հայտարարության մեջ: