Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական Թու Քրիսթոֆեր Ուեսթհոֆի հետ:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Լիբանանի Հայ դատի հանձնախմբից: Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում են եղել Վահրամ Էմմիյանը, Սերուժ Աբիկյանը և Գրիգոր Հաշեոլյանը:
Նրանք ԵՄ դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականին ներկայացրել են արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակը՝ մտահոգություն հայտնելով ադրբեջանական ուժերի կուտակումների մասին:
Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ուժերի կուտակումներն ու Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումները ստեղծել են մտահոգիչ մթնոլորտ, որտեղ լրջորեն վտանգված է Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի՝ ուժ չկիրառելու մասին սկզբունքը:
Նրանք նաև շեշտել են հակամարտության խաղաղ կարգավորման և ուժի կիրառման բացառման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կայացած համաձայնությունների հիման վրա, որոնք ադրբեջանական կողմը մինչև հիմա մերժում է:
Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականը նշել է, որ բարձրացրված հարցերի վերաբերյալ զեկույց կպատրաստի և կփոխանցի Բրյուսել, ինչպես նաև Լիբանանում ԵՄ դեսպան Քրիսթինա Լասընին կներկայացնի հանդիպման մանրամասները: