|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունիսի 5-ին առաջին անգամ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում անցկացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում. տեղեկացնում է Ավստալիայի Հայ դատի հանձնախումբը:
Միջոցառմանը ներկա էր ավելի քան 50 հրավիրյալ` խորհրդարանականներ, դեսպանությունների, կառավարական գերատեսչությունների, ինչպես նաև հրեական, հունական ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրման ավստրալական ինստիտուտի նախագահ Պանայոտիս Դիամիդիսը, որը նշեց` հայերի, հույների և ասորիների ցեղասպանության ճանաչումը հարգանքի տուրք մատուցել է նաև ԱՆԶԱԿ-ին` ավստրալացիներին և նորզելանդացիներին, որոնք իրենց գումարը, սնունդը, հագուստը, երբեմն էլ կյանքն են զոհել ճնշվածներին փրկելու համար։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Շահանե Բեքարյանի «Պողոս Տավրայանի վկայությունները» ֆիլմը, որը հուզեց ներկաներին:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հայկ Կայսերյանը, եզրափակելով միջոցառումը, իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին`հավելելով. «Միայն արդարադատությունը կարող է բուժել Հայոց ցեղասպանության թողած վերքերը»: