Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը երեկ Լիբանանում Եվրոպական Միության դեսպան Ռալֆ Թրաֆին նամակ է ուղարկել, որում անդրադարձել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված եւ խոշտանգված` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի եւ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին:
«Դատարանը հաստատած էր, որ Պաքուն խախտած է Մարդկային իրաւանց եւրոպական ուխտի 2-րդ յօդուածը` կեանքի իրաւունքը, 3-րդ յօդուածը` չարչարանքի արգիլումը եւ 5-րդ յօդուածը` ազատութեան եւ անվտանգութեան իրաւունքը: Դատարանը նաեւ Ազրպէյճանին պարտադրած էր իւրաքանչիւր գործով 40 հազար եւրօ վճարել: Երկու հայ գերիները ազատ արձակուելէ կարճ ժամանակ ետք չարչարանքներու հետեւանքով իրենց մարմինին հասած վնասին պատճառով մահացած էին:
Լիբանանի Հայ դատի մարմինը նամակը եզրափակելով նշեց. «ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը կ՛ողջունէ այս վճիռը եւ զայն կը նկատէ արդարութեան, մարդկային իրաւունքներու եւ օրէնքի իշխանութեան յաղթանակին ուղղութեամբ ճիշդ քայլ մը»:
ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը նոյնպիսի հաղորդագրութիւն մըն ալ յղեց լիբանանեան լրատուամիջոցներուն»: