կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-01 10:13
Հասարակություն

Հանդիպում ՝ ՀՅԴ Լիբանանի «Զավարյան» ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության հետ

Հանդիպում ՝ ՀՅԴ Լիբանանի «Զավարյան» ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության հետ

Լիբանան քառօրյա այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը հանդիպում են ունեցել ՀՅԴ Լիբանանի «Զավարյան» ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այցի շրջանակներում ՀՅԴ ԳՄ պատվիրակությունը ժողովրդային հանդիպում էր ունեցել Այնճարի բնակչության հետ։ ԳՄ պատվիրակությանը պաշտոնապես ընդունել էր նաև Լիբանանում ՀՀ դեսպանը։ Այցի երկրորդ օրը Բուրջ Համուդի քաղաքապետարանի դաշտում տեղի ունեցած համաժողովրդական փառատոնում ելույթով հանդես էր եկել ԳՄ ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ «ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ» ժողովրդային փառատոնը նախաձեռնել էր ՀՅԴ Լիբանանի Հանրային կապերի մարմինը, այն նվիրված էր Հայաստանի անկախության տոնին։ Փառատոնին մասնակցում էր շուրջ 8000 լիբանանահայ։