Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը նամակ է հղել երկրում Չիլիի դեսպան Խոզե Միգել Մենչաքային՝ իր գնահատականը տալով Չիլիի խորհրդարանի կողմից որդեգրված բանաձևին, որը դատապարտում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինյալ հարձակումը»:
Ըստ Aztagdaily-ի՝ Հայ Դատի մարմինը դեսպանի ուշադրությանն է արժանացրել այն, որ միաձայն որդեգրված այդ բանաձևը աշխարհում իր տեսակով առաջինն է, որը հստակորեն մատնանշում է հանցագործին, ինչպես նաև Արցախի վերաբերյալ յուրաքանչյուր ակնարկում օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությունը:
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը նամակում հույս է հայտնել, որ Չիլին, որպես մարդկային իրավունքների և ազատության, ճշմարտության ու արդարության արժեքներին խորապես հավատացող և աջակցող երկիր, առաջիկայում նաև պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Մարմինը դեսպան Մենչաքային խնդրել է իր գնահատականն ու մաղթանքը փոխանցել Չիլիի կառավարությանը:
Ի պատասխան՝ դեսպանատնից Լիբանանի Հայ Դատի մարմնին հայտնել են, որ նամակը շուտով կփոխանցվի Չիլիի կառավարությանը: