կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 19:14
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսով նոր ախտահարվածների թիվն անցել է 6000-ը. COVID-վիճակագրություն

Վրաստանում կորոնավիրուսով նոր ախտահարվածների թիվն անցել է 6000-ը. COVID-վիճակագրություն

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 58․291 թեստ. 36․465-ը՝ հակագենի, 21 հազար 826-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 6024 նոր դեպք: Այդ մասին, հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է ախտահարման 732․965 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 3808 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 673․640 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել է 49, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 10․185 հիվանդ: 6024 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 2237-ը:

Իրադրությունը տարածաշրջաններում այսպիսին է. Աջարիայում՝ 229, Իմերեթում՝ 1148, Քվեմո Քարթլիում՝ 417, Շիդա Քարթլիում՝ 508, Գուրիում՝ 183, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 401, Կախեթում՝ 553, Մցխեթ-Մթիանեթում՝ 124, Սամցխե-Ջավախքում՝ 163, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 61:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 49․114-ի, նրանցից 6546-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1588-ի վիճակը ծանր է, նրանցից 337 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1091 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 41 հազար 447 մարդ բուժընթաց է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 33 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 36․770 հոգի:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), նոյեմբերի 2-ի տվյալներով, կազմում է 10,33 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 9,13 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9,46 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: