|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքական բանակը ցանկացած պահի կարող է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում։ Երկրի զինված ուժերը գտնվում են մշտական պատրաստության վիճակում։ Գործողություն իրականացնելու որոշումը կայացնում է քաղաքական ղեկավարությունը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Թուրքական բանակն ու ոստիկանությունն այդ շրջաններում պատրաստ են նոր գործողությունների»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ գործողությունների մեկնարկի ժամանակը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ պատրաստության աստիճանից, տեղանքի պայմաններից, եղանակից։ «Եվ, վերջապես՝ քաղաքական կամքից»,- հավելել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Հնարավոր է, որ Սիրիայում գործողություն իրականացնելու մասին որոշումն ընդունվի երկուշաբթի նախատեսված՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո․ Էրդողանի ու Պուտինի բանակցությունները վճռորոշ են լինելու։