Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիացի փախստականներն առցանց ֆլեշմոբի շրջանակներում սկսել են սոցցանցերում հրապարակել բանան ուտելու տեսանյութեր։
Թուրքիայի իշխանությունները որոշել են արտաքսել յոթ սիրիացու, որոնք ցանցում տեսանյութ են տեղադրել, որում «սադրիչ կերպով» բանան են ուտում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի միգրացիայի գլխավոր տնօրինությունը։
Խոսքը ֆլեշմոբի մասին է, որը սկսվել է հոկտեմբերի 17-ին Ստամբուլի բնակչի` համացանցում տարածած տեսանյութից հետո։ Դրանում մի տղամարդ բողոքել է, որ չի կարողանում բանան գնել թանկ լինելու պատճառով, մինչդեռ սիրիացի փախստականները դրանք «կիլոգրամներով» են գնում։
Ի պատասխան բանան գնել չկարողանալու մասին պնդումներին՝ սիրիացիները ոչ միայն Թուրքիայում, այլև արտասահմանում սկսել են TikTok-ի տեսահոլովակներ նկարահանել՝ ցուցադրելով իրենց՝ բանան ուտելը:
Թուրքիայի իշխանությունները տեսանյութը որակել են որպես «սադրիչ»։ Թուրք իրավապահները ձերբակալել են Սիրիայից ժամանած 11 փախստականի, որոնք տեսախցիկի առաջ նկարահանում էին բանան ուտելը։ Նրանք մեղադրվում են «թուրք ժողովրդի նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրելու կամ նվաստացնելու» մեջ։
2019 թվականի դրությամբ՝ Թուրքիան Սիրիայից ընդունել է 6 միլիոն փախստականներից 3,6 միլիոնին՝ 2011 թվականին այնտեղ բռնկված քաղաքացիական պատերազմից ի վեր։ Սակայն վերջին տարիներին, տնտեսական դժվարությունների պատճառով, թուրք ժողովրդի վերաբերմունքը սիրիացիների նկատմամբ վատթարացել է։